«Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց»-ի տնօրենին առաջադրված մեղադրանքը փոխարինվել է գրավով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերեւույթ կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 2018թ. մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիմնավորվել է, որ Գյումրու 40 հիմնական դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն, խախտելով կառավարության կողմից հաստատված, հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը, 2014թ. սեպտեմբերից մինչ 2018թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում դպրոցի կարիքների համար մրցույթում հաղթող ճանաչված 2 անհատ ձեռնարկատերերի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է ընդհանուր շուրջ 15.8 մլն դրամի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր:

Տնօրենին մեղադրանք է առաջադրվել, որը փոխարինվել է գրավով: Տնօրենի կողմից նախաքննության ընթացքում նաեւ դատախազության աշխատանքի արդյունքում նշված պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:




Լրահոս