Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին», «Լոռին» ու «Փյունիկը» չորոշեցին հաղթողին. Բարձրագույն խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Հայաստանի Բարձչագույն խմբի առաջնության 10-րդ տուրի 2 հանդիպում:

«Արարատ – Արմենիան» տանը կարողացավ 2:0 հաշվով հաղթել «Ալաշկերտին»: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց Պետրոս Ավետիսյանը, իսկ 87-րդ րոպեին վերջնական հաշիվը ամրագրեց Մայիլսոն Լիման:

«Լոռի» – «Փյունիկ» թիմերը փոխանակվեցին 2-ական գոլերով: «Լոռիից» դուբլ ձեւակերպեց Ջոնել Դեսիրեն (30‘,60‘), իսկ «Փյունիկից» մեկական անգամ աչքի ընկան Արտակ Եդիգարյանն (35‘) ու Արթուր Միրանյանը (78‘):

Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը`

1.«Արարատ» – 22 (միավոր)
2.«Արարատ – Արմենիա» – 19
3.«Շիրակ» – 18
4.«Ալաշկերտ» – 16
5.«Լոռի» – 15
6.«Փյունիկ» – 13
7.«Նոա» – 11
8.«Ուրարտու» – 8
9.«Գանձասար – Կապան» – 7
10.«Երեւան» – 0

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս