Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Այս կենդանին տխուր աչքերով պառկած է հենց փողոցի կենտրոնում: Չնայած այն բանի, որ շատ երշիկ ունի ուտելու, բայց եւ այնպես նա տխուր է:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ դիմել մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար:
Սերինե Հարությունյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո` 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
Ի դեպ, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
ՀԱՐՑ. Ֆիզիկական անձը օդային տրանսպորտով կանխիկ գումար արտահանելու դեպքում որքա՞ն գումարի պարագայում անհրաժեշտություն կունենա հայտարարագիր լրացնելու:
Սուսաննա Մարտիրոսյան (41 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի չափը գերազանցող արժութային արժեքների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների) եւ գանձապետական տոմսերի, ինչպես նաեւ ճանապարհային չեկերի` Մաքսային միության մաքսային սահմանով միանվագ ներմուծման կամ արտահանման դեպքում պարտավոր են մինչեւ դրամական գործիքները եւ կամ ճանապարհային չեկերը մաքսային հսկողության ներկայացնելը ամբողջ գումարի մասով գրավոր կերպով հայտարարագրել ուղեւորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը` մաքսային մարմնի թույլտվությամբ եւ հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա` պահպանելով նշված հոդվածով նախատեսված պայմանները: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների եւ լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով: