ՖՈՏՈ. Ովքեր էին «Հայելի» ակումբը պաշարած երիտասարդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ «Ալիևը հուժկու հարված չի կարող հասցնի մեր վարչապետին ու ժողովրդին: Թող չփառաբանեն Ալիևի հայտարարությունները: Իրենց լրատվական էթիկան թող վերցնեն, գնան Ադրբեջան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Լուսանկարները` Hraparak.am-ի

 




Լրահոս