ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրում է.
“Հայելի” ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։
Հիշեցնենք, որ այսօր 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը: Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։