Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները. Արման Թաթոյանը` «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Hayeli.am-ի հետ տեղի ունեցած միջադեպին:

«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։

Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»։

Հիշեցնենք, որ այսօր 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը: Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։




Լրահոս