ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Գառնի ավտոճանապարհին

Հետաքրքիր անվանում ունի այս ռեստորանը։ Թե ինչու է կոչվում «Դուդուկ», հավանաբար կիմանան այցելողները:

 

 

 

 

ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ավտոմեքենայի ներմուծման դեպքում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկն ի՞նչ ժամկետում պետք է վճարվի հարկային մարմին:

Նարեկ Հարությունյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այդ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր:

 

 

 

ՀԱՐՑ. Կոնկրետ ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք:

Սիրանույշ Մելիքյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով` անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
1. անձը չունի կենսաթոշակի իրավունք.
2. կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում` բնակության վայրի հասցեում.
3. ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:




Լրահոս