
Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի որդին, անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին, նշեց, որ իր հայրը շատ ցավում է կատարվածի համար: Ինչ վերաբերում է տարածված լուրերին, թե նախկին ոստիկանապետը կարող էր հակառակ Քոչարյանի շահերի ցուցմունքներ տալ, Լևոն Քոչարյանը հակադարձեց:
Նրա խոսքով՝ բոլորին հասանելի են Հայկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա ներկայացնում է իրականությունը, իսկ ներկայացվածը բխում է Ռոբերտ Քոչարյանի շահերից:
«Հայկ Հարությունյանի ցուցմունքը հենց մեզ համար էր լավ, մեզ էր պետք»,- շեշտեց Լևոն Քոչարյանը: