Արմեն Գևորգյանը պետք է բուժզննում անցնի Ավստրիայում. պաշտպանը միջնորդեց վերացնել խափանման միջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրվող Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր դատարանին միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:

«Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքը ի սկզբանե խախտվել է, և խնդրում ենք վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը»,- ասաց պաշտպանը:

Արմեն Գևորգյանը բուժզննման համար պետք է մեկնի Ավստրիա: Նա խնդիրներ ունի՝ կապված սրտի հետ:




Լրահոս