Երևանում մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են: Այս մասին տեղեկատվությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
«Մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին, որը նաև ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, վտանգում է մետրոյի տարահանման նորմերը: Բարեկամության հրապարակը Արաբկիրի կարևորագույն հրապարակներից է, որը կարգի բերելու համար մեծ աշխատանք կա անելու… ապամոնտաժվում են այս կրպակները, որոնց մեծ մասը, ի դեպ, չեն գործում»,-նշել է Արամ Դանիելյանը: