
Վերջին 30 տարվա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրը Արմավիր քաղաքում. 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կապիտալ վերանորոգվելու է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը (Հ17 ճանապարհ):
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ ճանապարհի երկարությունը 2070 մետր է:
Քաղաքապետը նաեւ հրապարակել է լուսանկար՝ քաղաքի հիշյալ հատվածից: