
Հոկտեմբերի 12-ին եւ 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կմրցի համապատասխանաբար Լիխտեյնշտեյնի ու Ֆինլանդիայի ընտրանիների հետ:
Մեր հավաքականն անցկացրեց առաջին մարզումը պատասխանատու խաղերից առաջ:
ՀՖՖ պաշտոնական էջը հրապարակել է երկրի գլխավոր թիմի առաձին մարզումային օրվա ամփոփը ներկայացնող տեսանյութ:
Հիշեցնենք, որ մեր հավաքականը վաստակած 9 միավորով զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը եւ անցումային 2-րդ տեղում հանգրվանած Ֆինլանդիայից հետ է մնում 3 միավոր:
Էդմոն Մարտիրոսյան