Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդիտվյալներըչիհաջողվելպարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին (Գարիկ Ե., ծնված 1967 թ.), ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: