
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը: Նիստի օրակարգը հետևյալն է.
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի
2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երվանդ Քրիստափորի Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:
3. Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:
4. Երևան քաղաքում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին:
5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
7. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը նվիրելու մասին:
8. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: