ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին` Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար: