Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և փողերի լվացման համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Գևորգյանի պաշտպանը նշել էր, որ Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքը ի սկզբանե խախտվել է, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը»,- ասաց պաշտպանը:
Արմեն Գևորգյանը բուժզննման համար պետք է մեկնի Ավստրիա: Նա խնդիրներ ունի՝ կապված սրտի հետ: