ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր պատասխան կտան. հիվանդանոցի տնօրենը՝ նորածնի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց. «Դեպքը տեղի է ունեցել ինստիտուտի պատերի ներսում, կնոջ պտուղը եղել է մահացած մինչեւ ծննդաբերելը` ծննդաբերելուց մի քանի ժամ առաջ: Գործը ներկայումս գտնվում է դատաբժշկական փորձաքննության եւ քննչական մարմիններում: Պետք է քննվի մինչեւ վերջ ամենամանրազնին ձեւով, քանի որ, գիտեք, հետաքրքրվածությունը դեպքի հետ կապված մեծ է: Ուրեմն ամեն մեկը` կլինի բժշկուհին, կլինի բաժնի վարիչը, կլինի քույրը, բոլորը օրենքի տառին համապատասխան պետք է պատասխան տան»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը: Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել:

«Խաբեություն է, ես երեխայիս դին չեմ տեսել, ինձ տեղեկացրեցին, որ ոչ մի լաբորատորիայում չկա»,- հայտարարել էր մայրը: Նա ամեն ինչ կասկածում է` սկսած օրգանների վաճառքից մինչեւ այն, որ իր երեխան ողջ է: Նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քնար Մանուկյան




Լրահոս