
Ռազմավարական զորավարժությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը կիրառել է նաև իր սպառազինության մեջ գտնվող «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով` հենց Արցախում կիրառվել են նաև հակաօդային պաշտպանության զինատեսակների նոր նմուշներ, որոնց միջոցով էլ հաջողվել է խոցել ադրբեջանական հետախուզական անօդաչու թռչող սարքը: