
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը միակողմանիորեն խզելու որոշմանը:
Երևանի ավագանու նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ շատ հանգիստ, առանց շտապելու ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները պատրաստվել էին «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը խզելուն՝ ընդգծելով, որ ընդհանրապես ոչ մի մտավախություն չունեն: «Եթե «Սանիթեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան պատրաստ ենք»,- ասաց Մարությանը:
Նա ընդգծեց, որ Երևանի սանմաքրման և աղբահանության համայնքային հիմնարկի կազմը և տեխնիկան համալրվում: «Մոտակա ամիսների ընթացքում վերջնական պրոցեսը կավարտվի»,- նշեց Երևանի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: