Համացանցում բուռն քննարկվում է Տիկնիկային թատրոնում լեհական Vader ռոք խմբի համերգի չեղարկումը։ Մինչև համերգի չեղարկումը սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ռոք խմբի մենակատար Պյոտր Պավել Վիվչարեկը սատանիստ է, ինչը հանրության մի զանգվածի մոտ բողոքի ալիք էր բարձրացրել։
Թատրոնի ղեկավարությունը, տեղի տալով հանրային ճնշմանը և համերգի կազմակերպիչ Zhesht Events-ի հետ չունենալով գրավոր պայմանագիր, հրաժարվել էր տրամադրել դահլիճը։
ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան