Ինչպես օգտագործել ալոէ վերան՝ մազաթափության և մազերի աճը խթանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալոէ վերայի օգտակարության մասին վաղուց է հայտնի: Այն օգտագործվում է փորկապության, լնդերի հետ կապված խնդիրների և մի շարք այլ դեպքերում: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ ալոէն օգտագործվում է նաև մազերի խնամքի նպատակով՝ թեփի և մազաթափության դեմ պայքարում: Բացի այդ՝ այն օգտակար միջոց է նաև մաշկային խնդիրների դեմ պայքարում:

Դիմակ՝ դեմքի համար: Եթե ցանկանում եք առողջ, փայլուն դեմք ունենալ, կարող եք ալոէ վերա օգտագործել: Ձեր նախընտրած միրգը (ոչ թթու) մանրացրեք, ավելացրեք 1 թեյի գդալ ալոէ: Լավ խառնեք, քսեք դեմքին, 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով: Եթե մաշկը շատ չոր է, կարող եք մի թեյի գդալ յուղ ավելացնել:

Դիմակ՝ կնճիռների դեմ: Ալոէն օգնում է կնճիռների դեմ պայքարում: 3-4 ճաշի գդալ ալոէ վերան խառնեք 1 ճաշի գդալ սպիտակ կավի, մանրացրած նշի հետ: Քսեք մաքուր մաշկին, թողեք չորանա: Լվացեք սառը ջրով:

Սպիտակեցնող դիմակ: Մաշկը սպիտակեցնելու համար մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնեք ալոէ վերայի գելի հետ, քսեք դեմքին և իրանին: 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով:

Միջոց՝ ակնեի դեմ: Ալոէ վերայի գելը քսեք մաշկին, թողեք ամբողջությամբ չորանա: Լվացեք սառը ջրով: Մի շաբաթ օգտագործելուց հետո կնկատեք արդյունքը:

Թեփի դեմ: Եթե համադրեք հակաբակտերիալ, հակաօքսիդանտ, հակասնկային հատկություններ ունեցող ալոէն ու մեղրը, կստանաք արդյունավետ միջոց՝ թեփի ու սեբորեայի դեմ: Խառնուրդը գլխին պետք է թողնել մեկ ժամ:

Մազերի աճի համար: Եթե մազաթափության խնդիր ունեք, ալոէն կօգնի շտկել իրավիճակը: Այն օգնում է ամրացնել մազարմատները: 2:1-ի հարաբերակցությամբ խառնեք ալոէ վերան ու գերչակի յուղը: Քսեք գլխամաշկին, 2-3 րոպե մերսեք մաշկը: 30 րոպե անց լվացեք շամպունով:

Կոնդիցիոներ: Ալոէ վերան արդյունավետ միջոց է չոր և վնասված մազերի համար: Այն խառնեք 2 ճաշի գդալ մեղրի ու ավոկադոյի միջուկի հետ: Քսեք գլխամաշկին ու մազերին: 10-15 րոպե անց լվացեք մազերը:




Լրահոս