Գարեջուրն ամենատարածված ըմպելիքներից մեկն է։ Խելամիտ քանակով օգտագործելու դեպքում այն օգտակար է առողջությանը։ Steptohealth.ru-ն գրում է, որ գարեջուրը մեծ քանակով հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքանյութեր և այլ սննդարար նյութեր է պարունակում, որոնք օգուտ են բերում օրգանիզմի բոլոր համակարգերին։ Մյուս ալկոհոլային ըմպելիքների համեմատ գարեջուրն ավելի քիչ կալորիական է, միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է հեղուկի կուտակումից։
Սննդարար է։ Գարեջուրն օրգանիզմը հագեցնում է սննդարար նյութերով։ Այն մեծ քանակով B խմբի վիտամիններ է պարունակում, ֆոլաթթու, ածխաջրեր և բուսական մանրաթելեր։ Գարեջուրը հարուստ է նաև մագնիումով և կալցիումով։ Գարեջուրը պարունակում է նաև հակաօքսիդանտներ և վիտամիններ, որոնք թույլ են տալիս նվազեցնել ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը։
Ամրացնում է ոսկորները։ Գարեջուրը կրեմնիում է պարունակում, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում հենաշարժողական համակարգի վրա, պաշտպանում ոսկորները։
Նվազեցնում է վարակների զարգացման հավանականությունը։ Ալկոհոլային խմիչքի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա, բայց փոքր քանակով գարեջուրը կարող է օգնել օրգանիզմը պաշտպանել ինֆեկցիոն հիվանդություններից։ Մեծ քանակով սննդարար նյութերն իմունիտետն ավելի կայուն են դարձնում միկրոօրգանիզմների նկատմամբ, արգելափակում դրանց բազմացումը ներքին օրգաններում։
Վերականգնում է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը։ Մեծ քանակով ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, իսկ մեկ բաժակ գարեջուրն օգնում է վերականգնել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը։ Բացի ջրից՝ գարեջուրը նաև հանքանյութեր է պարունակում, վերականգնում է հանքային աղերի քանակը ֆիզիկական ակտիվությունից հետո։
Կարող է օգնել պաշտպանել սիրտ-անոթային համակարգը։ Գարեջուրը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության և արյան շրջանառության վրա։ Այն նպաստում է «լավ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը և արյան մաքրմանը։
Կարող է նպաստել երիկամների առողջությանը։ Գարեջուրը միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ երիկամների առողջության վրա։
Հոգ է տանում ուղեղի առողջության մասին։ Բնական գարեջուրը կրեմնիում է պարունակում, որն օգնում է նվազեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս նյութը նաև օգնում է նվազեցնել ազատ ռադիկալների ազդեցությունն առողջ բջիջների վրա։
Կարող է օգնել երկարացնել կյանքի տևողությունը։ Մարդիկ, ովքեր խելամիտ քանակով գարեջուր են օգտագործում, ավելի քան 2000 օգտակար նյութ են ստանում դրա հետ միասին։ Դրանք օրգանիզմը պաշտպանում են պաթոգենների բազմացումից։ Գարեջուրը կարող է օգնել կանխարգելել դեգեներատիվ հիվանդությունների զարգացումը։
Կարող է օգնել կանխարգելել դիաբետի զարգացումը։ Գարեջուրը պարունակում է մանրաթելեր, հանքանյութեր, որոնք թույլ են տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։ Գարեջուրը նաև լավացնում է նյութափոխանակությունը և վերահսկում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Դանդաղեցնում է մաշկի ծերացումը։ Գարեջրի մեջ պարունակվող սննդարար նյութերը լավացնում են մաշկի ապաքինման և ինքնավերականգնման կարողությունը։ Գարեջուրն օգնում է խուսափել կնճիռների առաջացումից և ծերացման այլ արտաքին նշաններից։
Մի մոռացեք, որ օգտակար է միայն բնական գարեջուրը և քիչ քանակով օգտագործելու դեպքում։