Դավիթ Տոնոյանին ու գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին դատի են տվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ բողոքում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետի դեղագետը: Նա դատի է տվել շտաբի պետ Դավթյանին ու նախարար Տոնոյանին:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ , որ հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Վահե Մելիքսեթյանը` պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ԳՇ որոշումն անվավեր ճանաչել եւ իրեն ՀՀ ՊՆ զորամասի բուժկետի դեղագետ, հերթապահ ընդունել: Ինչով կավարտվի դեղագետի եւ պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի վեճը` դատարանը կվճռի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս