ՖՈՏՈ. Լույս է տեսել Մարիամ Մարգարյանի «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում» գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լույս է տեսել Մարիամ Մարգարյանի «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում» գիրքը:

Այն բարձրացնում է կարևոր հարցեր՝ կապված ՀՀ ներքաղաքական հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների հետ: Մասնավորապես, հեղինակը խոսում է Հայաստանի քաղաքական էլիտայի իշխանության իրականացման մշակույթի հիմնախնդիրների մասին՝ նշելով, որ դրա իրականացման մշակույթին բնորոշ է այնպիսի բազմաշերտություն, որի արժեքային առանցքը ենթադրում է իմաստանշանային արժեքների և դիրքորոշումների ամբողջություն:

Իսկ ժողովրդավարական համախմբումը՝ որպես քաղաքակրթական արժեքային համակարգի բնականոնությունը պահպանած քաղաքական արդիականացման մոդել, հետազոտողի առջև դնում է տեսամեթոդաբանական և քաղաքական կառավարման հացերի մի ամբողջ շարք:

Մարիամ Մարգարյանի «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում» գիրքը վաճառքի է հանվել «Նոյան տապան» գրախանութում:




Լրահոս