
ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ 15 դպրոցում տեղադրված է ական: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դպրոցի մոտ են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, շտապ բուժօգնության, մարզպետարանի աշխատակիցներ: Երեխաները և մանկավարժները տարհանվել են:
Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյուզալյանը տեղեկացրեց, որ այս պահին դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: