![](https://armlur.am/wp-content/uploads/2019/10/64573643_437168250180495_1331035628028035072_n.jpg)
«Մակրո ֆուդ» ՍՊԸ-ն, որը տարբեր գերատեսչությունների ձեռքի օճառ, կոշիկի քսուք է մատակարարում , ֆինանսական խնդիրներ ունի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը գումարի պահանջով հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Իսկ թե ինչ է գնել քրեակատարողական ծառայութունն ընկերությունից ու այդպես էլ գումարը չի տվել, առայժմ պարզ չէ: Հայտնի է, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին: