Ուշագրավ միջադեպ Քանաքեռ-Զեյթունում կարևոր միջոցառման ժամանակ. բանը հասել է ձեռքի ուժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշագրավ միջադեպ է տեղիունեցել Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցում, որի ականատես են եղել մի խումբ քաղաքացիներ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ հասցեում ցորենի աճուրդ է կազմակերպվել, որըպետք է մատակարարվեր կոնկրետ գերատեսչության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, թե որ գերատեսչությանը պետք է այն մատակարարվի, սակայն քննության շահերից ելնելով` այն չենք հրապարակում: Ինչեւէ, աճուրդի ժամանակ երկու մատակարարների միջեւ թեժ քննարկում է եղել, թե`իմ ցորենը լավն է, ինչու են քեզնից գնումցորենը, այլ ոչ թե ինձնից:

Մատակարարներից մեկը հայտնում է, թե իր ցորենն է լավը, եւ ինքն է լավ գին առաջարկել: Մատակարարների միջեւ այս թեման այն աստիճան է թեժանում, որ նրանք սկսում են միմյանց հրել, որն էլ վերածվում է ծեծկռտուքի: Մեզ հասած լուրերով`տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ցորենի աճուրդի գործընթացը որոշ ժամանակ ընդհատվել է, եւ ներկաները փորձել են հանդարտեցնել մատակարարներին, սակայն փորձերն անցնում են ապարդյուն, եւ մատակարարներից մեկը ծեծկռտուքի արդյունքում լուրջ վնասվածք է ստանում:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող աճուրդ կենտրոնում վիճաբանություն է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ աշխատակիցները, ահազանգի հետքերով գնալով, արձանագրել են վիճաբանութունը: Հանգամանքները պարզվում են, կատարվածի հետ կապված նյութեր են նախապատաստվում:




Լրահոս