115 կալանավորների գործով. ի վերջո ի՞նչ որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների գործն ուղարկվել է Երեւանի քննչական բաժին: Այսինքն, գործի բարդությունից ելնելով` այն կքննեն Երեւանի քննչական խմբի քննիչները:

Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, 2019 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերեւույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ, հրահանգել են հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին չիրականացնել իրենց պարտականությունները, կոչ արել ՔԿ հիմնարկի կալանավորված անձանց ու դատապարտյալներին իրականացնել զանգվածային անկարգություններ:

Արդյունքում ՔԿ հիմնարկի կալանավորները և դատապարտյալները, նշված անձանց հրահանգով, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել, ոչնչացրել եւ վնասել են գույքը`խցերի դռներին հարվածելով:

Նախնական տվյալներով`«Նուբարաշեն»ՔԿՀ-ում զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ այն քննվում է Քննչական կոմիտեի Երեւանի վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում եւՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում, սակայն որոշում է կայացվել սույն գործերը տեղափոխել Երեւանի քննչական բաժին:




Լրահոս