Թոփ լիգաներում ինտրիգները հետզհետե շիկանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին առաջնություններում` կապված հավաքականների հանդիպումների հետ, հերթական դադարն է: Ինչպեսմիշտ, Եվրոպական թոփ 5 լիգաներում ընթանում են թեժ եւ անզիջում պայքարներ: Հիմա կանդրադառնանք լավագույն առաջնությունների ինտրիգներին, որոնք կմնան սառած մինչեւ հավաքականների հանդիպումների ավարտը:

Անգլիայի առաջնություն ( Պրեմիերլիգա)

Ֆուտբոլի ծննդավայրում ամեն ինչ ընթանում է նախորդ մրցաշրջանի մոտիվներով: «Լիվերպուլը» ֆանտաստիկ է մեկնարկում մրցաշրջանում եւ պոկվումիր գլխավոր մրցակից «Մանչեստեր Սիթիից»,ոչ ավել,ոչ պակաս, 8 միավորով: Այսպիսի առավելություն, այն էլ` մրցաշրջանի մեկնարկում, կերազեր ցանկացած ակումբ:

Այսպիսով, 8-րդ տուրիցհետո լիվերպուլյան ակումբը ունի 24 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իհարկե, դեռ շատ վաղ է եզրակացություններ անել եւ «Կարմիրներին» հռչակել չեմպիոն: Անցած մրցաշրջանում Կլոպի տղաները նույնպիսի առավելություն ունեին մանչեստրցիներից, այն էլ դեկտեմբերից հետո, սակայն չեմպիոն հռչակվեցին Գվարդիոլայի սաները: Ինչպես ասում են, «ճտերն աշնանն են հաշվում»:

Պրեմիերլիգայում սպասվածից ավելի վատ արդյունքներ է գրանցում մանչեստրյան մյուս հսկան` «Յունայթեդը»: Վաստակած 12 միավորով «մանկունյանցիները» 12-րդն են, որն այսպիսի թիմի համար, մեղմ ասած, ամոթալի է: Իհարկե, սա մրցաշրջանի մեկնարկն է միայն, սակայն նման խաղ ցուցադրելու պայմաններում Սուլշերի թիմը կկարողանա պայքարել առավելագույնը Եվրոպա լիգայի ուղեգրի համար:
Իսպանիայի առաջնություն (Լա Լիգա)

Պիրենինյան թերակղզում կրկին նրանք են` «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»:

Չնայած Չեմպիոնների Լիգայում սարսափելի վատ արդյունքներին` «Ռեալը» հաճելիորեն զարմացնում է ներքին առաջնությունում ցուցադրած խաղով: Մադրիդցիները վաստակած 18 միավորով առաջատարն են եւ իրենց ոխերիմ թշնամի «Բարսելոնայից» առաջ են 2 միավորով: Երրորդ հորիզոնականում է չեմպիոնական խաղաքարտեր խառնող Չոլո Սիմոեոնեի «Ատլետիկոն» (15):

Գաղտինք չէ, որ դադարներից հետո այս գրանդները այդքան էլ լավ չեն կարողանում հանդես գալ առաջին 1-2 հանդիպումներում, եւ անչափ հետաքրքիր է տեսնել, թե այդ խնդիրը լուծելու համար ինչ քայլեր կձեռնարկեն թիմերի մարզիչները: 2019/20թթ. մրցաշրջանը Իսպանիայում անցածից գուցեւ ավելի մեծ հետաքրքրություն է վայելում, քանի որ բազմաթիվ անհաջողություններից հետո կարծես ուշքի է եկել «Ռեալը»:

Իտալիայի առաջնություն ( Ա Սերիա)

Տեղափոխվենք Ապենինյան թերակղզի, որտեղ ամեն ինչ առաջվանն է: Թուրինի «Յուվենտուսը», վերջին տուրում իտալական դերբիի շրջանակներում 2:1 հաշվով հաղթելով «Ինտերին», վաստակեց 19 միավոր եւ վերադարձավ առաջին հորիզոնական: Այս տարի միլանցիները միանշանակ ուժեղացել են, սակայն ինչպես ցույց տվեցին հանգամանքները, «Յուվենտուսը» այս պահին կրկին չունի հավասարը Իտալիայում:

Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ունակ է «Ծեր Սինյորային» դժվարություններ պարգեւելուն:

Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» եզրափակում է լավագույն հնգյակը` վաստակած 12 միավորով: Հռոմեացիների գլխավոր նպատակը այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է, որի իրագործման հարցում, հուսանք, իր ավանդը կունենա նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Գերմանիայի առաջնություն (Բունդեսլիգա)

Գերմանիայում ոչինչ այլեւս առաջվանը չէ: «Բավարիան» միայնակ չէ. գերմանական ակումբները ցանկանում են վերջապես ինտրիգ առաջացնել Բունդեսլիգայում: Որքան էլ որ զարմանալի է, առաջին 7 խաղերից հետո մրցաշարային աղյուսակի գագաթին կանգնած է Մյունխենգլադբախի «Բորուսիան» (16): Առաջնության գլխավոր ֆավորիտներ «Բավարիան»(14) եւ «Դորտմունդը»(12) զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ եւ 8-րդ տեղերը: Այս տարի Գերմանիայում ֆանտաստիկ ֆուտբոլային հանդիպուներ են սպասվում, եւ շատ հնարավոր է, որ երկարատեւ դադարից հետո կթագազրկվի «Գերմանական մսաղացը»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» բավարացիներին հաղթելուց հետո (2:1, Սարգիս Ադամյան դուբլ) 8 միավորով 12-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն (Լիգա 1)

9-րդ տուրից հետո չկա անակնկալ` ՊՍԺ-ն 21 միավորով առաջատարն է: Այստեղ կարելի է հանել չեմպիոնական ինտրիգը եւ կենտրոնանալ Չ/Լ-ի ուղեգրի վրա, որի համար կատաղի պայքար կարող է մղել ֆրանսիական ակումբների մեծամասնությունը:

Միշել Տեր – Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» նույնպես պայքարում է Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու իրավունք ատանալու համար եւ այժմ իր ակտիվում գրանցած 14 միավորով 7-րդն է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս