ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր:
Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի: Հիշեցնեք, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:
Որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ, բայց կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը ինչ շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները: