ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը, ով նաեւ հրապարակել է հրամանը:
Նա, մասնմավորապես, գրել է. «Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրամանի գործողությունը, որով ես եւ իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։
Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է»: