Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 48 մլն 900 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու եւ պատշաճ ձեւով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 48 մլն 900 հազար դրամ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվարկը հետեւյալ տեսքն ունի.

Փուլ 1: Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է։
Տևողությունը։ 6 ամիս՝ հոկտեմբերի – մարտ
Բիլբորդեր, չափը 300*600 սմ – ք. Երևան –8 հատ ցուցանակ, 8 սքրոլլեր՝ պտտվող վահանակ, 120*180սմ– 11.2 մլն. դրամ
Բիլբորդեր – մարզեր, 300*600սմ ցուցանակ – 10 հատ – 9.15 մլն. դրամ
Բիլբորդեր – միջմայրուղիներ 300*600սմ ցուցանակ – 10 հատ – 4.7 մլն. դրամ
Սիթիսայն – Արցախ – 3 հատ, 300*600սմ ցուցանակ – 0.6 մլն. դրամ
ՓՈՒԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ – 26 մլն․ դրամ

Փուլ 2: Մինչև 2050 թ. նպատակադրվել ենք հասնել… (էմոցիոնալ տեսլականի ուղերձներ)

Տևողություն: 4 ամիս՝ դեկտեմբեր – մարտ
Բիլբորդեր – ք. Երևան – 10 հատ, 300*600սմ ցուցանակ
Բիլբորդեր – մարզեր – 10 հատ, 300*600սմ ցուցանակ – 6.3 մլն. դրամ
Բիլբորդեր – միջմայրուղիներ – 10 հատ, 300*600սմ ցուցանակ – 3.3 մլն. դրամ
Սիթիսայն – Արցախ – 3 հատ, 300*600սմ ցուցանակ – 0.6 մլն. դրամ
ՓՈՒԼԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ – 18 մլն դրամ
Ձևավորման աշխատանքներ (դիզայն) – 4․9 մլն. դրամ
ՍՑԵՆԱՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ – 48․9 մլն․ դրամ

«Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050»-ի էմոցիոնալ տեսլականի ուղերձները հասարակությանը ներկայացնելու եւ պատշաճ ձեւով հաղորդակցվելու նպատակով կառավարությունը ձեռք կբերի բիլբորդների տպագրության, տեղադրման եւ վարձակության ծառայություններ:

Բիլբորդների վահանակները սահմանափակ հնարավոր տարբերակներից ընտրելիս պետք է առաջնորդվել հետեւյալ սկզբունքով`
1. ընդգրկել ամբողջ հանրապետությունը,
2. ունենալ ինֆորմացիոն կրիչ ամենամեծ համայնքներում, մարդաշատ ու բանուկ տեղերում, մեծ խաչմերուկներում
3. տեղաբաշխելիս ընտրել հնարավորինս մեծ մարդկանց քանակներ ունեցող վայրերում (կանգառ, լուսաֆոր, խցանում առաջացող կետեր)
4. ուղերձները հասանելի դարձնել հա՛մ վարորդների համար (մեծ փողոցների վահանակներ), հա՛մ զբոսանքի վայրերում, որտեղ մարդկանց մեծ հոսք է լինում (փոքր կենտրոն, Երևան քաղաքում)
5. Հանրապետթության ամենաերկար մայրուղիներում, քաղաքից քաղաք տեղափողվող մարդկանց համար, Հայաստանի սահմանը հատող և Հայաստան եկող քաղաքացիների համար,
6. Հայաստանի մարզկենտրոններում, որտեղ կենտրոնացված են հիմնական աշխատավայրերը, պուրակները, այգիները, զբոսավայրերը:

Պարզվում է, որ կառավարությունը հույս ունի, որ այս կերպ հասարակության ավելի լայն զանգվածները տեղեկացված կլինեն «Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050»-ի էմոցիոնալ տեսլականի մասին, երկրի երկարատեւ զարգացման տեսլականի եւ ուղենիշների մասին:




Լրահոս