Երեւանում աշխատանքն ավարտեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այն համարվում է IT ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը: Հոկտեմբերի 6-ին մեկնարկած համաժողովին մասնակցեցին ավելի քան 70 երկրների 2500 ներկայացուցիչներ:
Փակման արարողությանը համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվեցին մրցումային փուլեր, ընտրվեցին լավագույն ստարտափերը, որոնք հայկական ՏՏ կազմկոմիտեի անունից ստացան «Armenian Tech Community Prize» մրցանակը:
Հաղթողները, որոնք զբաղեցրին առաջին եւ երկրորդ տեղերը, ստացան մրցանակներ՝ 25 000 եւ 10 000 ԱՄՆ դոլարի չափով:
Այսպիսով, ստարտափը հաղթած թիմերն են՝
GeBe Cert – 10,000 դոլար
ForgeFiction – 25,000 դոլար
Virtlo – 10,000 դոլար
Embry Tech – 25,000 դոլար
Viciniti – 10,000 դոլար
Krisp – 25,000 դոլար