Հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը դարձել է Թբիլիսիում ընթացող վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն։
ԱԱ-ում ախուրյանցի ըմբիշը 88 կգ քաշային կարգի B կատեգորիայում (41-45 տարեկան) պարտության է մատնել իրանցի և երկու վրացի ըմբիշներին՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից
Մինչև այս, Գեղամյանը 3 անգամ դարձել էր վետերանների ԱԱ-ի չեմպիոն: