Հետաքրքիր զարգացումներ Արցախում սպասվող ընտրություններում․ ով է Հայաստանի իշխանությունների ֆավորիտը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպիսի՞ն կլինի քաղաքական ներկապնակը եկող տարի Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նախօրեին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատել է իր մասնակցությունը նախագահական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց Մայիլյանն է այդ ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը, որքան էլ ակնհայտ էր այս հարցում վարչապետ Փաշինյանի համակրանքը դեպի ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Մեր տեղեկություններով` Հայաստանի իշխանությունների` նախկին քաղաքական հասարակության սեկտորը վաղուց ծրագրել է իրենց թեկնածուն ունենալ Արցախում, բայց այս մասին, անշուշտ, կլռեն, որովհետեւ հակառակը կնշանակի միջամտություն սուվերեն Արցախի պետական գործերին: Իսկ Մ. Մայիլյանն ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունների մի հատվածի ֆավորիտն է դարձել, որովհետեւ նա եւ իշխող թիմի շատ պատգամավորներ ու նույնիսկ քաղհասարակությունից այսօր ՔՊ վարչություն եկած թեւը նույն` Սորոսի հիմնադրամից սնվող կազմակերպություններից մեկում են եղել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս