«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կառավարությանը արդարադատության նախարարությանը կհատկացնի 116 մլն 669 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը նշված գումարով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների տեղեկատվական էլեկտրոնային ռեգիստր ներդնելու համար տեխնիկական սարքավորումներ պետք է ձեռք բերի:
Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը նախատեսում է գնել օդորակիչներ, շարժական տեսախցիկ, սկաներ, մատնահետք վերցնելու սարք եւ այլն: Բացի այս, քրեակատարողական ծառայության եւ VXSoft ընկերության մասնագետների կողմից մանրամասն նախագծվել եւ մշակվել է «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»` e-Penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը: Իսկ ծրագրի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման նպատակով խոշորացված հաշվարկներով անհրաժեշտ կլինի մոտ 67 մլն 669 հազար դրամ, իսկ կորպորատիվ ներքին ցանցի տեղակայման համար` 49 մլն դրամ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։