Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա թուրքերի հետ «մերձեցման» գինն է, պատրա՞ստ եք վճարել». Արման Աբովյանը՝ Սիրիայի դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

Ուշադի՛ր նայեք, շատ ուշադիր։ Թե ինչպես է թուրքական բանակը ոչնչացնում Սիրիայի հույսիսը, թե ինչպես են թուրքերը ռմբակոծում խաղաղ քաղաքները, թե ինչպես են թուրքերը ուղղակի ապացուցում, որ Հայոց ցեղասպանությունից ի վեր ոչ մի բան չի փոխվել իրենց աշխարհահայացքներում։

Ռմբակոծվող քաղաքներում թուրքերը միտումնավոր խփում են հիվանդանոցներին, դպրոցներին, խաղաղ մարդկանց տներին։ Նայեք ու հասկացեք մի բան, սա թուրքերի հետ «մերձեցման» գինն է, պատրա՞ստ եք վճարել։

Իմիջիայլոց, հիշե՛ք նաև որ թուրքն ու ադրբեջանցին իրենց համարում են մեկ ազգ։

 




Լրահոս