
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեկնարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի անդամներն արդեն այն սենյակում են, որտեղ արգելված է այլ անձանց մուտքը:
Տեղեկություններ կան, որ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա է հարցաքննվելու: Հնարավոր է, որ ներկա կլինի նաև Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ Յուրի Խաչատուրովին կկանչեն քննիչ հանձնաժողով: