
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը պաշտոնապես պաշտոնանկ արվեց: Այս մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Նշենք, որ հարցը ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:
Հիշեցնենք, որ այս մարզի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղիունեցել, որի ընթացքում ծեծվել և անգիտակից վիճակում ՀՀ ՊՆ Կենետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Նշված միջադեպին մասնակցություն ունենալու համար մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորվել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Եվ քանի որ քննարկվում է նաեւ մարզպետի մասնակցության հարցը, վերջինս որոշեց հրաժարական տալ: