
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին չեղարկել է Թուրքիա այցը: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:
Լարիջանին, որը Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնական հրավերով պետք է Ստամբուլ մեկներ, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից հետո չեղարկել է այցը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին: Էրդողանի պնդմամբ՝ գործողությունն ուղղված է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը: