ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ լուր. որքան պատվովճար կստանան չեմպիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ Հայաստանում օլիմպիական խաղերի չեմպիոններըչեն ստացել պատվովճար, նրանց վճարվել է պաշտոնական դրույքաչափերի լրավճար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկում է այս մասին նախագիծը:Այսինքն` օլիմպիական խաղերի չեմպիոնները, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի մրցանակակիրներըեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներըկընդգրկվեն պատվովճար ստացող մարզիկների ցանկում:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որօլիմպիական խաղերի չեմպիոնի անձնական մարզչին կտրվի 50 հազար դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալու օրվանից` 4 տարի ժամկետով: Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 40 հազար դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` երկու տարի ժամկետով:

Իսկ, ահա, օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին`կտրվի 30 հազար դրամ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` երկու տարի ժամկետով:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որօլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձեւերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին կհատկացվի 40 հազար դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով: Նշենք, որ այս որոշումնուժիմեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Բացի այս, պատվովճար ստացող աշխարհի չեմպիոնների ցանկում կավելացվեն նաեւ նավամոդելային սպորտի աշխարհի չեմպիոններին: Այն ներկայումս Հայաստանում մեծ զարգացում է ապրում: Շուրջ 24 տարի աշխարհի չեմպիոնի եւ 20 տարի երիտասարդների աշխարհի չեմպիոնիկոչումները նվաճել է մեր հանրապետությունը, սահմանվել է աշխարհի 17 ռեկորդ:

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները անընդմեջ հաղթել եւ պահպանել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններիկոչումները, ինչը բացառիկ երեւույթ է ոչ միայն նավամոդելային սպորտում, այլեւ առհասարակ համաշխարհային սպորտում: Այսօր ունենք աշխարհի երեք բազմակի չեմպիոն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նավամոդելային սպորտով զբաղվում են շուրջ 150 մարզիկներ, աշխարհում 40 երկիր ընդգրկված է Նավամոդելային սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս