
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության նպատակով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։