Երեւանի «Փյունիկը» կապված ազգային հավաքականների հանդիպումների դադարի հետ ընկերական հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Դինամոյի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք երեւանյան ակումբի մամուլի ծառայությունից։
Խաղը կկայանա հոկտեմբերի 13- ին ՝ ՎՏԲ «Նովոգորսկ-Դինամո» ՈւՄԿ մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը վաստակած 13 միավորով զբաղեցնում է Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
Մոսկովյան թիմը 10 միավորով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախավերջին՝ 15-րդ տեղում է։
Հավելենք,որ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։
Էդմոն Մարտիրոսյան