Արաբական պետության ինքնիշխանության վրա տեղի է ունեցել բացահայտ հարձակում. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի հարավ-արևելքում Թուրքիայի ձեռնարկած ռազմական օպերացիան խիստ դատապարտելի է. գրում է ermenihaber-ը:

«Արաբական պետության ինքնիշխանության (սուվերենության) վրա տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ինչն անընդունելի է»:

Եգիպտոսը կոչ է արել Արաբական պետությունների լիգային շտապ ժողով է գումարել՝ քննարկելու Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի հարցը: Արաբական պետությունների լիգան ընդունել է Եգիպտոսի կոչը և անդամ երկրների արտգործնախարարների շտապ ժողով հրավիրելու որոշում կայացրել:




Լրահոս