ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Մեքենայի վարորդը պատվերով մեքենա է վարում, որի համար թողել է իր երկու նիշանոց հեռախոսահամարը։

 

 

 

 

ՀԱՐՑ. Որքա՞ն է կազմում ամուսնության գրանցման համար նախատեսված պետտուրքի դրույքաչափը:

Գայանե Հովհաննիսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով`
– մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)-150.000 ՀՀ դրամ.
– երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ) – 120.000 ՀՀ դրամ.
– յոթերորդ աշխատանքային օրը-50.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով:

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական փաթեթը: Կոնկրետ ի՞նչ ծառայություններ են ընդգրկված փաթեթում:

Տիգրանուհի Պետրոսյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը աշխատողների եւ (կամ) նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական եւ այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է պետական մարմիններում` կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում եւ կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ սոցիալական փաթեթը ներառում է հետեւյալ ծառայությունները` առողջապահական փաթեթ` բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար` Կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով, հանգստի ապահովում ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում:
Ընդ որում` առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52000 դրամ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի՝ աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվը սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:




Լրահոս