Հոկտեմբերի 12-ին եւ 15-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում համապատասխանաբար կմրցի Լիխտեյնշտեյնի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ: Մեր տղանրը շարունակում են պատրաստվել կարեւոր խաղերին:
ՀՖՖ պաշտոնական էջը հայտնում է, որ թիմը ուղեւորվել է Գերմանիա որտեղից էլ կժամանի Լիխտեյնշտեյն:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է կատարվել. Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել խաղերին ում փոխարեն հավաքականից հրավեր է ստացել «Արարատ – Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:
Հայաստանի ազգային հավաքականի մեկնումը Գերմանիա
?? Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Գերմանիա ✈️, որտեղից էլ կուղևորվի Լիխտենշտեյն ?? ?#LIEARM #GoArmenia
Gepostet von Football Federation of Armenia am Donnerstag, 10. Oktober 2019
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաստակած 9 միավորով 3-րդն է J խմբի մրցաշարային աղյուսակում եւ 2-րդ տեղում հանգրվանած Ֆինլանսիայից հետ է մնում ընդամենը 3 միավոր:
Էդմոն Մարտիրոսյան