ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Ներքնակը դեն նետելու հարմար վայր են գտել: «Սանիտեք»-ին «նեղություն» չտալու համար այն փորձել են հարմար տեղավորել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Պահեստի համար թույլատրվո՞ւմ է արդյոք ՀԴՄ գրանցել, եթե այնտեղից իրականացվում է մանրածախ վաճառք:

Ստեփան Հարությունյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է:
Նշենք, որ առեւտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները սահմանված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող, արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն («Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ տեւողությամբ է աշխատող կանանց տրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:

Էլեն Եղիազարյան (30 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ`
1) 140 oր (70 oր` հղիության, 70 oր` ծննդաբերության),
2) 155 oր (70 oր` հղիության, 85 oր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 oր (70 oր` հղիության, 110 oր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Միաժամանակ հայտնում ենք, որ այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չoգտագործված oրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի oրերին: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:




Լրահոս