ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում` ՀՀ բանկային շուկայում պահպանելով առաջատարի դիրքերը մասնաճյուղերի քանակով: «Արարատ» մասնաճյուղը, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքի Շահումյան փող. 24/1 հասցեում, թվով 72-րդն է՝ Երևանում արդեն իսկ գործում է 27, իսկ մարզերում՝ 45 մասնաճյուղեր:
«Արարատ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, լարային քառյակի ներքո: Բացման արարողությանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Արարատ մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը և այլ հյուրեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը նշեց. «Մենք ուրախ ենք, որ այսօր մեր մասնաճյուղային ցանցը համալրվեց ևս մեկ նոր` «Արարատ» մասնաճյուղով: Արարատի մարզում սա թվով 4-րդ մասնաճյուղն է, որտեղ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք օգտվել Բանկի ժամանակակից և տեխնոլոգիական ծառայություններից և պրոդուկտներից: Վստահ ենք, որ Արարատի նոր մասնաճյուղը, գտնվելով Արարատի մարզի բազմամարդ քաղաքներից մեկում, կդառնա պահանջված, ինչպես Բանկի գործող հաճախորդների միջև, այնպես էլ նոր»:
Մասնաճյուղի տարածքային հարմարավետ տեղակայման շնորհիվ` Արարատ քաղաքի կենտրոնում, Բանկի հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ամբողջ փաթեթից՝ Մամլո հաղորդագրություն
ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում
հաշիվների համալրում
դրամական փոխանցումների իրականացում
կոմունալ վճարումների իրականացում
Բանկի աշխատոակիցների կողմից տրամադրվող խորհրդակցություն և այլն:
Մասնաճյուղը ունի նաև 24/7 հաճախորդների ինքնասպասարկման գոտիներ, որոնք հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կատարել վարկերի մարում, հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումների իրականացում և այլն` մոտ 300 ծառայությունների դիմաց վճարում 24/7 ռեժիմում, առանց Բանկի աշխատանքային ժամերի սահմանափակումների:
Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:30: