Տնտեսագիտական համալսարան ղեկավարությունը մի քանի ճակատով որոշել է լռեցնել բողոքող ուսանողներին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դաս ու դասախոսություն թողած` Տնտեսագիտական համալսարանում ուսանողադասախոսական կազմը բաժանվել է 2 մասի: Մի մասը լծվել է ռեկտորի ժպ Դիանա Գալոյանի պաշտպանության գործին, մյուսները շարունակում են պնդել, թե նրա գիտաշխատությունները արտագրություն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բուհի ղեկավարությունը մի քանի ճակատով որոշել է լռեցնել այդ ուսանողներին ու որոշ դասախոսների էլ, որոնք որոշել են իրենց բողոքի ձայնը հասցնել վարչապետին:

Դեկանների, ամբիոնների վարիչների միջոցով դասախոսներին կանչում եւ պահանջում են ստորագրել ռեկտորի ժՊ-ին աջակցող հայտարարությունը: Ավելին, ըստ մեր լուրերի` Գալոյանի մտերիմները մտնում են լսարաններ ու մեկ այլ հայտարարության տեքստ տալիս ուսանողներին՝ ստորագրելու, որտեղ նաեւ ասվում է. «Նա իր կանացի իմաստնությամբ, էներգետիկայով եւ մարդկանց առաջնորդելու բնատուր խարիզմայով ունակ է համալսարանն առաջնորդել որակական առաջընթացի ուղիով»։ Գալոյանն ինքը մեզ հետ զրույցում ասաց` տեղյակ է ստորագրահավաքներից, բայց հայտարարության տեքստերին ծանոթ չէ: Գիտաշխատանքների` արտագրած լինելու վերաբերյալ էլ, մեզ ասաց` չի հերքում, որ օգտվել է որոշ սկզբնաղբյուրներից, բայց. «Դա չի նշանակում, որ ես այդ մնացածից եմ գրել, կան տեխնիկական որոշ թերություններ։ Բայց նաեւ բոլոր հոդվածները ինքնատիպության բարձր մակարդակ ունեն»: Անդրադառնալով լուրերին, որ ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանի հետ քաղաքացիական ամուսիններ են, դրա համար էլ ռեկտորի աթոռը պահելու խնդիր չունի, Գալոյանը հերքեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս