«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որպեսզի փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն եւ առավելագույնս մերժեն միջնորդությունները։
Խոսքը վերաբերում է միջնորդությունների բոլոր տարբերակներին՝ կապված խափանման միջոցի, ինքնաբացարկի միջնորդության, թե այլնի հետ։
Ըստ մեր աղբյուրների, սա կարող է լուծել մի քանի հարց. ի մասնավորի՝ հնարավոր կլինի առավել մեծ քանակությամբ դատական «աղմուկներ» ապահովել հատկապես «նախկինների» հետ կապված, ինչը «օդ ու ջրի նման» անհրաժեշտ է իշխանություններին, եւ երկրորդ՝ հանրության շրջանում այնպիսի կարծիք չի ձեւավորվի, թե փաստաբանների միջնորդությունները մերժող միակ դատավորը Աննա Դանիբեկյանն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։